ՖՈՏՈ. Էթիկայի կանոններ, որոնք պետք է իմանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարվեցողության կանոնները դատարկ ձևականություն չեն: Դրանք նորմեր են, որոնք օգնում են, որպեսզի մարդիկ հարմարավետ զգան իրենց բոլոր իրավիճակներում: Ներկայացնում ենք պահվածքի ժամանակակից նորմեր, որոնք պարտավոր են իմանալ բոլորը:

Համացանցում

  • Ձեր ընկերոջ պատին մի′ շոշափեք այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են միայն երկուսիդ,
  • Ընկերներին մի նշեք անհաջող լուսանկարներում,
  • Բոլորը մեծատառերով մի գրեք,
  • Հեշթեգեր շատ մի օգտագործեք,
  • Ինստագրամում օրը 3 հատից ավել լուսանկար մի հրապարակեք:
  • Եթե ինչ-որ մեկին ընկերության առաջարկ եք ուղարկում, ապա պետք է գրեք, թե ով եք:

Ողջունելիս

  • Տղամարդիկ առաջինը պետք  է ողջունեն կանանց, ապա դիրքով ավագներին, հետո տարիքով երիտասարդներին,
  • Բարևելիս ձեռքն առաջինը պետք է տա այն մարդը, ում ներկայացրել են անծանոթին: Սակայն տնօրենը միշտ պետք է ինքն առաջինը ձեռքը մեկնի, թեկուզ եթե ենթական կին է:
  • Մարդկանց հետ ծանոթացնելիս մի փոքր տեղեկություն տվեք. «Նա իմ ընկերուհի Աննան է, նա անասնաբույժ է»:
  • Ձեռքը սեղմելից տղամարդը պետք է հանի ձեռնոցը,
  • Տաքսի նստելիս վարորդին առաջինը բարևեք,
  • Եթե ներս մտնողը ձեռքը մեկնում է նստած մարդու, ապա վերջինս պետք է կանգնի և նոր միայն բարևի,
  • Եթե ձեր կողակիցը բարևում է ձեզ անծանոթ մարդու, ապա դուք էլ պետք է բարևեք,
  • Զուգարանում և այնտեղից դուրս գալիս ձեռքը չեն մեկնում,
  • Սեղանի վրայով ձեռքը մի մեկնեք:

Հյուր եղած ժամանակ

  • Հրավերի ժամանակ մի պատասխանեք «Էլ ով է լինելու» հարցադրմամբ, դա կոռեկտ չէ,
  • Եթե հյուր է եկել, անջատեք հեռուստացույցը և հեռացեք համակարգչի մոտից,
  • Հյուրընկալելիս և ընդունելիս հինգ րոպեից ավել հեռախոսով մի խոսեք,
  • Սկզբում հյուրին ցույց տվեք, թե որտեղ պետք է լվանան ձեռքերը և իրենց կարգի բերեն, և միայն հետո ցույց տվեք մյուս վայրերը,
  • Եթե բոլորը նստած են սեղանի շուրջ, պետք է սկսել ուտել միայն այն ժամանակ, երբ կնստի անձամբ տանտերը,
  • Ֆուրշետի սկզբում, երբ հյուրերը ողջունում են իրար, սառը ըմպելիքով բաժակը պետք է բռնել ձախ ձեռքին: Հակառակ դեպքում ձեռքը թաց կդառնա, որը բարևելու համար լավ չէ:
  • Եթե միջոցառումից ժամանակից շուտ եք գնում, ապա հրաժեշտ տվեք միայն տանտիրոջը:

Ռեստորանում

  • Ճիշտ չէ սրճարանում նստել ձեր ծանոթի կողքին այն դեպքում, երբ նրա հետ անծանոթ կա: Բայց դա կարող եք այն դեպքում, եթե ձեզ կանչեն,
  • Պետք չէ հաշիվն ուզել, եթե ձեր ընկերը դեռ չի վերջացրել,
  • Անձեռոցիկը մի օգտագործեք քիթը սրբելու համար,
  • Մի վերցրեք ուտեստի ամենալավ կտորը, այլ այն, որն ամենամոտն է ձեզ
  • Միայն ձեզ հյութ մի լցրեք, առաջարկեք այն նաև մյուսներին:

Հեռախոսով խոսելիս

  • Կարևոր իրադարձությունների մասին հաղորդագրությամբ մի հայտնեք,
  • Թատրոնում, գրադարանում կամ դասի ժամանակ մշտապես անջատեք հեռախոսի ձայնը,
  • Եթե Ձեզ չեն պատասխանել հինգերորդ զանգից, պետք է անջատել զանգը,
  • Եթե մոտ ընկերների հետ եք, ապա կարող եք պատասխանել զանգի:
  • Իսկ եթե ոչ, ապա 2-3 մետր հեռացեք խմբից, որպեսզի չխանգարեք,
  • Եթե զանգի ժամանակ կապն ընդհատվել է, պետք է հետ զանգի նախաձեռնողը:




Լրահոս