
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ։ Նոր Խարբերդ համայնքի ղեկավար ԲՀԿ-ական Կամո Կակոյանի շրջապատից տեղեկացանք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանն օրերս զգուշացրել է համայնքապետին՝ շատ չընդլայնել բիզնեսը, քանի որ մարզում որոշում կայացնողն իրենք են, ոչ թե ԲՀԿ-ականները։
Իսկ Կակոյանն իրեն պատկանող սգո սրահը որոշել է ռեստորան դարձնել, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում այդ տարածքում։ Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ այդ վայրում խաղատուն էր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: