«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ:
Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ: Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան. խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին: Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները:
Որտեղ է այժմ Արսենյանը և ինչով է զբաղվում՝ հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից: Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: