Ադրբեջանը հասարակությանը պատրաստում է արյունարբու պատերազմի, սակայն ի վիճակի չէ իրականացնել. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանում իրադրությունը համեմատաբար կայուուն է, եւ որեւէ արտառոց դեպք չի գրանցվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ  նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ցանկացած պահի կարող է պատերազմի վերսկսում լինել, բայց չեմ կարծում, որ հավանականությունը մեծ է, իհարկե հակառակորդը շարունակելու է սադրիչ գործողությունների դիմել»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ որոշ քաղաքագետներ, փորձագետներ կուլ են տվել Ադրբեջանի խայծը՝ մտածելով, որ կարող է լինել լոկալ ինչ-որ փոքրածավալ պատերազմ:

«Ադրբերջանը եթե պատերազմ սկսի, ապա դա կլինի սրընթաց եւ նպատակաուղղված Արցախի հանրապետության կործանմանը: Ինչու՞, որովհետեւ պատրաստում է հասարակությանը երկարատեւ, արյունարբու պատերազմի, իսկ այսպիսի պատերազմ Ադրբեջանն ի վիճակի չէ իրականացնել նույնիսկ 22 տարի պատրաստվելուց հետո, հետեւաբար շարունակվելու են սադրանքներն ու զինադադարին խախտումները»,- նկատեց Դավիթ Բաբայանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս