Կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև բանակցությունների հերթական փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում հուլիսի 4-5- ին կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերն առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ: Հայկական պատվիրակությունը բանակցություններին ղեկավարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:




Լրահոս