
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Աղվան Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մեր տեղեկություններով` դատավորը արյան ճնշման խնդիրներ է ունեցել:
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մեջ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից ասացին, թե Պետրոսյանը գտնվում է կալանքի կրման վայրում: