
Հուլիսի 7-ին, ժ.17:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի լիբանանահայ նկարչուհի Լենա Այդընյանի նախաձեռնությամբ «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառքը (հասցեն՝ Արգիշտիի 1/1):
Ցուցահանդես-վաճառքն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ անցկացվող «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի (Լիբանան) 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Կներկայացվեն Սահակ, Արփինե, Սարին Ոսկյանների, Տանիա և Լենա Այդընյանների, ինչպես նաև Սելին Չաղլասյանի կտավները:
ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթի մի մասը կտրամադրվի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին:
Ցուցահանդես-վաճառքը կգործի հուլիսի 7-10-ը: