
ԱՄՆ-ը մտադիր Է լիովին կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է հուլիսի 6-ին՝ ելույթ ունենալով Վարշավայում հրավիրված մամուլի ասուլիսում՝ լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի հետ կայացած հանդիպումից հետո:
Նա նշել Է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես Հյուսիսատլանտյան դաշինքի գծով գործընկերների հետ փոխգործակցությունը համարում Է «չափազանց կարեւոր՝ հակամարտությունների զսպման եւ մեծ տերությունների միջեւ պատերազմի կանխման համար»: ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ում շարունակել եւ ընդլայնել այդ համագործակցությունը, այդ թվում «ի պատասխան Ռուսաստանի գործողությունների եւ ապակայունացնող գործելակերպի»,-հավաստել Է Թրամփը:
ԱՄՆ-ի եւ Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակվել Է Սպիտակ տան կայքում: