Կալերի նոր ջրագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամիս շարունակ Լոռու մարզի Գուգարք համայնքի Կալեր թաղամասի շուրջ 40 բաժանորդի ջրամատակարարում խաթարված էր: Բանն այն է, որ վթարվել էր համայնքի 100մմ տրամագծով ջրագիծը:

Ավելի շուտ ոչ թե վթարվել էր, այլ խողովակաշարի մոտ 100 մետր հատվածն այլևս շահագործման համար պիտանի չէր: Դա էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման և վտանգում ջրի որակը:

«Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» տեղամասի մասնագետներից 2 օր պահանջվեց 100 գծամետր խողովակաշարն ամբողջովին նոր՝ ավելի փոքր` 63մմ տրամաչափ ունեցող պոլիէթելինային խողովակով փոխարինելը: Արդյունքում ոչ միայն կարգավորվեց ջրի ճնշումը, այլև խնայված 3-5 լիտր ջրով հնարավոր եղավ ապահովվել բաժանորդների 24-ժամյա ջրամատակարարումը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս