Խաղալով երեխան զարգանում և ճանաչում է շրջապատող աշխարհը: Սակայն կան այնպիսի մանկական խաղալիքներ, որոնից կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ լինել: AdMe.ru-ն կպատմի խաղալիքների մասին, որոնք պետք է զգուշորեն օգտագործել:
Բժշկի հավաքածու
Երեխան անպայման կցանկանա փորձել բոլոր բաղադրիչներն իր և այլ երեխաների վրա: Այդ փորձարկումների ժամանակ փոքր իրերը կարող են ինչ-որ տեղ վնաս պատճառել: Բացի այդ, այդպիսի խաղալիքները երեխաների մոտ հետաքրքրություն են առաջացնում իրականների հանդեպ:
Լողալու պարագաներ
Սրանք չեն կարող ապահովել երեխայի լիակատար անվտանգությունը, քանի որ հեշտությամբ կարող է պտտվել կամ սղալ: Բացի այդ, դրանք կարող են ալերգիկ երևույթների պատճառ հանդիսանալ:
Խաղալիք բակտերիաներով
Սրանք հիշեցնում են կոնֆետներ, որոնք երեխան անպայման կցանկանա փորձել:
Կրակող խաղալիքներ
Երեխաները հաճախ չեն պահում հեռավորությունը, որից խոհուրդ է տրվում օգտագործել խաղալիքը: Եվ այդ պատճառով կարող են վնասվածքներ առաջանալ:
Կոնստրուկտոր
Այն պատրաստելու համար երեխաները հաճախ պետք է մասնիկները բերանով առանձնացնեն, որն էլ պատճառ կարող է հանդիսանալ, որ ազնգուշաբար դրանք կուլ տան:
Օդային փուչիկներ
Խաղալիս կարող է այն պայթել, որի դեպքում ուժեղ ձայն է լսվում: Վախենալով երեխան կարող է կուլ տալ մասնիկները և խեղդվել:
Սփիներ
Պտտվելու ժամանակ սպիները կարող է բաժանվել իրարից և վնասներ հասցնել: Այդպիսի դեպքեր եղել են:
Ինչպես անվտանգ խաղալիք ընտրել
Չափսը. խաղալիքի երկարությունը պետք է լինի 6 սմ-ից ոչ քիչ, լայնությունն էլ 3 սմ-ից ոչ քիչ: Եթե այն կլորը, ապա շրջանագիծը չպետք է լինի 5 սմ-ից քիչ:
Գույնը. խուսափեք խաղալիքներից, որոնք վառ գույներ ունեն: Հատկապես խորհուրդ չի տրվում վառ դեղինը:
Ձևը. խաղալիքները չպետք է ունենան սուր ծայրեր, կամ անցքեր, որտեղ կարող են մնալ երեխայի մատները: