Կարեն Կարապետյանի կինը ոչ պակաս հարուստ է. որքան ունեցվածք ունեն ամուսինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի դրամական միջոցները կազմում են 114 մլն 700 հազար դրամ, 3 մլն 700 հազար դոլար, 55 մլն ռուսական ռուբլի եւ 820 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է 8 աշխատանքի վայրից ստացած աշխատավարձը, որից վեցից ստացվել է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի եւ երկուսից`ավելի քան 36 մլն դրամ: Նա պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի 4 բնակարան եւ մեկ այգետնակ, Lexus LX 470, Toyota Land Cruiser 100 4.5 I մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ մեկ ընկերությունում ունի 50 մլն դրամի բաժնեմաս: Բացի բնակարաններից եւ ավտոմեքենաներից Հայաստանի վարչապետը հայտարարագրել է նաեւ իր ունեցած 8 մլն դրամը գերազանցող ձեռքի 3 հատ ժամացույցները:

Ոչ պակաս ունեցվածքի տեր է նաեւ վարչապետի տիկինը`Աստղիկ Կարապետյանը. նրա դրամական միջոցները կազմել են 6 մլն 125 հազար դրամ, 2 մլն 130 հազար դոլար, 1 մլն եվրո եւ 21 մլն 400 հազար ռուսական ռուբլի: Կարեն Կարապետյանի որդիներից` Գոռ Կարապետյանի հայտարարագրում նշված է, որ նա ոչինչ չունի`ոչ տուն, ոչ ավտոմեքենա եւ ոչ էլ դրամական միջոց ու եկամուտ: Իսկ վարչապետի մյուս որդու`Տիգրան Կարապետյանի մասին հիշատակված չէ:

Նշենք, որ Կարապետյաններին պատկանող բիզնեսների մասին պաշտոնական հայտարարգրերում բառ անգամ չկա նշված: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն`Կարեն Կարապետյանի որդին`Տիգրան Կարապետյանը, ով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է, 50 տոկոս բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի «Women secret» խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Ըստ մամուլի`նրա անվան հետ է կապվում նաեւ «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ն, Հրազդանի կիրճում գործող ՚Ֆլորենսՙ ռեստորանը: Բացի այս, ըստ շրջանառվող լուրերի` Տիգրան Կարապետյանը 65 տոկոս բաժնեմաս ունի «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում: «Հետք» լրատվական կայքի`գովազդային գործակալություն «Բի Բի մեդիա»-ի հետ նույնպես Տիգրան Կարապետյանն առնչություն ունի:

Ինչպես հայտնի է` Հայաստանում Տիգրան Կարապետյանի գործընկերը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է`Հայկ Հարությունյանը, ով վարչապետի փեսան է եւ էներգետիկայի փոխնախարարը:
Ի դեպ, Կարեն Կարապետյանի անվան հետ է կապվում նաեւ գազի ներտնային սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի-Սերվիս»ընկերությունը:




Լրահոս