Լարված իրավիճակ Արագածավանում. գյուղացիները փակել են ճանապարհը. մարդիկ փնտրում են կորած երինջներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ այսօր տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով հսկայական վնասներ են կրել: Այդ գյուղերն են Սուսեր, Արեւուտը, Արագածավանը եւ այլն: Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ իրենց գյուղում այս պահին լարված իրավիճակ է, իսկ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը: «Ահավոր վիճակ է, մարդիկ ճանապարհը փակել են ու սպասում են կառավարությունից մեկը գա, մի բան խոստանա, տեսնենք թե ինչ կլինի»,- նկատեց գյուղապետը, ապա հայտարարեց, որ մարդկանց գարու, հացահատիկի, բանջարեղենի հողատարածքները եւ խնձորի այգիները վնասվել են: Գյուղապետի խոսքերով, այսօր տեղացած կարկուտի հետեւանքով Արագածավանում ավելի քան 1000 հա հողատարածք է վնասվել:
«Մի քանի հատ երինջների է սելավը քշել տարել, հիմա մարդիկ ընկած ման են գալիս դրանց»,- հայտարարեց գյուղապետը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ընթացքում Արագածտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այս պահին կարկուտից տուժած գյուղերում է:




Լրահոս