«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին վստահում է գործող վարչապետին, այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավը շարունակում է պնդել, որ իշխանության ղեկին այսօր և «հավիտյանս» տեսնում է Սերժ Սարգսյանին: Ասում են նաև, թե ՀՀԿ-ականները հատուկ սցենար են մշակել՝ հանրությանը և հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին հասկացնելու, որ թելադրողը եղել և մնալու է Սարգսյանը:
Քաղաքական ասպարեզ նետված ակնարկները, ասում են, հատուկ թիրախների են ուղղված, որպեսզի վերջիններս հստակ պատկերացում ունենան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: