Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:
Խորհրդարանն այսօր կշարունակի քննարկել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը եւ ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):