
ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից:
Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Կից ներկայացված է տեղեկատվություն վիզա ստանալու կարգի մասին: