Ազգային Ժողովում այսօր քվեարկության դրվեց 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գործուղման մեջ է, բայց նամակով հաստատել է իր դիրքորոշումը այն մասին, որ կողմ է բյուջեի կատարողականի հաշվետվության հաստատմանը:
Գրանցված 84 պատգամավորից կողմ քվեարկեց 53-ը, դեմ 22-ը, 1-ը ձեռնպահ էր:
Առավել մանրամասն` տեսանյութում: