Երբ փոխհատուցում կստանան կարկուտից տուժած արմավիրցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնեց, որ պարտադիր կլինի ջրի եւ հողի փոխհատուցումը: «Այժմ հավաքում ենք տվյալները՝ վարկերի հետ կապված, որ տեսնենք՝ ինչ կարգով կատարենք, նաեւ սոցապնախարարության կողմից 31 մլն-ից մի քիչ ավելի աշխատանքի դիմաց վարձատրության ծրագիր է լինելու:

Այդ տարածքի սոցիալական խմբերին համապատասխան գումարներ կտրվեն` հողատարածքների վրա աշխատանքներ տանելու», – նշեց մարզպետը: Նկատենք` առաջին անգամը չէ, որ կարկուտի վնասներից հետո փոխհատուցման շռայլ խոսքեր են լինում, սակայն շատ հաճախ դրանք այդպես էլ խոստումներ են մնում:




Լրահոս