Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՏՄ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինի կազմում էին նաև ԵԱՏՄ դատարանի նախագահի տեղակալ Ժոլիմբետ Բայիշևը, դատավորներ Այժամալ Մուսուրատբեկովնան, Էռնա Հայրիյանը, Արմեն Թումանյանը, Դենիս Կոլոսը և Վեներա Սեյտիմովան:

Դավիթ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովումն ու այդ գործում բարձր գնահատել ԵԱՏՄ դատարանի դերակատարությունը:

Ալեքսանդր Ֆեդորցովն ու պատվիրակության անդամները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթներն ու վեճերի քննման ընթացակարգը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հնարավորություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել Միության անդամ-երկրներում ԵԱՏՄ և միջազգային այլ պայմանագրերի կիրառմանը վերաբերող մի շարք հարցերի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս