ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում նկատեց, որ քննարկվելիք հարցերն առանց մտքերի փոխանակման անցկացնելը սխալ կլիներ:
«Իմ գործընկերների մեծ մասի հիմնական հարցադրումն այն է` Կենտրոնական բանկը վարում է գների ֆինանսական կայունացման քաղաքականություն, մեր ժողովուրդն իր մաշկի վրա զգո՞ւմ է այդ ամենը»,- ասաց պատգամավորը: