Երեքշաբթի` հուլիսի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները մեկնելու են Արցախի Հանրապետություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այցը նախապես պլանավորված է եղել եւ կապ չունի հուլիսի 4-ից սկսված սահմանային լարվածության հետ:
Մեր տեղեկություններով՝ այցը նպատակ ունի զարգացնելու ՀՀ նոր խորհրդարանի եւ Արցախի Հանրապետության միջեւ հարաբերությունները` նաեւ միջազգային հարթակներում հանդես գալու համար: Այցի ընթացքում անշուշտ անդրադարձ կկատարվի նաեւ վերջին օրերի սահմանային լարվածությանը: