Քաղաքապետարանի բաժնի պետի գործը հասավ Վերաքննիչ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի գործը հասավ ՀՀ վերաքննիչ դատարան: Մեղադրող դատախազը պահանջում է, որ բաժնի պետը մնա կալանքի տակ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը: Նա մեղադրվում էր խարդախության մեջ: Նա դատարանում հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, որից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 1 տարի, 6 ամիս, 5 օր ժամկետով պայմանականորեն ազատազրկման:

Բայց պարզվում է՝ քաղաքապետարանի աշխատակցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մեղադրող դատախազ Ա. Չախոյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է, որ Արամայիս Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառումը վերացվի, եւ բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը մնա կալանքի տակ:




Լրահոս