Ով է Արագածոտնի մարզպետի նոր թեկնածուն և որքան ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Նոր մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն առաջադրելու է Երևանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը: Այս մասին մեզ հետ զրույցում նշել էր ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ Սիմոնյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ով իր ընկերությունն ունի: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել ՀՅԴ համամասնական ցուցակում՝ 14-րդ համարի ներքո: Աշոտ Սիմոնյանը նաեւ կուսակցության ամենաակտիվ գործարարներից է: «Ամինտաս Գրուպ» ընկերության տնօրենն է, ըստ իր պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան`Երեւանում, մեկ բնակելի տուն եւ 5 հատ հողամաս Կաթնաղբյուր գյուղում:

Նորանշանակ մարզպետը ԿԸՀ ներկայացրած իր հայտարարգրում որպես եկամուտ նշել է «Ամինտաս Գրուպ» եւ «Արիաց Գրուպ» ընկերություններից ստացած ավելի քան 1 մլն 710 հազար դրամ աշխատավարձը եւ «Ամինտաս Գրուպ» ընկերությունից ստացած 7 մլն 310 հազար դրամի չափով շահաբաժինը: Նա ունի 1 մլմն 200 հազար դրամի չափով դրամական միջոց: Շարժական գույք չունի հայտարարագրած:




Լրահոս