Համբուրգում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու են մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Գագաթնաժողովը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է համաշխարհային առաջնորդներին:
Գագաթնաժողովի ընթացքում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը: