ՖՈՏՈ. Սմարթֆոնները լիցքավորեք նաև դրսում. նոր արևային վահանակներ՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրոպական միության էներգաարդյունավետության  օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության  շրջանակում Երևանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արևային վահանակներ: Արևային կանգառները գտնվում են Բաղրամյան և Մոսկովյան փողոցներում: Այստեղ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսները, պլանշետները և այլ տեխնիկա:

Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց Մոսկովյան փողոցի կանգառներից մեկում գտնվող արևային  վահանակը: Դեսպանի խոսքով՝ կանգառը կարող ենք անվանել «Եվրամիության արևային կանգառ»:

Նրա խոսքով, վահանակները տեղադրվել են վերականգնող, արևային էներգիայի օգտագործումը խթանելու համար:  վահանակները կանգառներում կմնան  1 տարի, որից հետո կփոխանցվեն  դրա կարիքն ունեցող հաստատություններին՝ կրթական և այլ: Օրական այն կարող է լիցքավորել մինչև 24 հեռախոս:




Լրահոս