Գաբրիել Գյոզալյանի կինն ինքն իրեն մեքենա է նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաբրիել Գյոզալյանը, ով Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատման մասին դիմում է գրել, ո′չ դրամական միջոց ունի, ո′չ շարժական եւ ո′չ էլ անշարժ գույք: Նա որպես եկամուտ` հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը մոտ 450 հազար դրամի չափով: Ըստ տարեկան հայտարարագրի` նախկին մարզպետը դրամական միջոցներ չունի: Իսկ ահա պաշտոնը ստանձնելիս դաշնակցական մարզպետը հայտարարագրել է, որ ունի 5 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 3 հազար եվրո:

Ո′չ բնակարան ունի հայտարարագրած, ո′չ ավտոմեքենա, միայն շինություններ: Թե դրանք որտեղ են կամ ինչ տեսք ունեն, պաշտոնական փաստթղթում որեւէ բան նշված չէ: Նրա որդին` Նարեկ Գյոզալյանը, ոչինչ չունի հայտարարագրած: Իսկ ահա կինը`Էլյա Գյոզալյանը, անցած տարվա ընթացքում 7 հազար դոլարով գնել է Nissan Qashqai 2.4 մակնիշի ավտոմեքենա, և սա այն դեպքում, երբ դրամական միջոց չի ունեցել: Ինչն էլ ձեւակերպել է որպես նվիրատվություն:




Լրահոս