ՌԴ «Զապոլյարնայա» հանքում հզոր պայթյուն է եղել: 135 հոգու հաջողվել է դուրս բերել տարածքից, սակայն չորս հոգու փրկել չի հաջողվել, քանի որ գտնվել են պայթյունի էպիկենտրոնում:
«Ընդհանուր առմամբ հանքում եղել է 161 մարդ: 3 մարդ հոսպիտալացվել է և գտնվում են միջին ծանր վիճակում, սակայն կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չեն ստացել» – ասվում է հաղորդագրություն: