G-20 գագաթնաժողովի ժամանակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մնացել էր առանց հյուրանոցային համարի, քանի որ նրա ադմինիստրացիայի ներկայացուցիչները շատ ուշ էին դիմել այդ հարցերով: Դիմելուց հետո պարզ դարձավ, որ բոլոր սենյակներն արդեն զբաղված են:
Four Seasons 156 սենյակները վերցված էին Սաուդյան Արաբիայի պատվիրակության կողմից, ընդ որում, գագաթնաժողովին մասնակցում է ոչ թե նրանց թագավորը, այլ պատվիրակություն՝ ֆինանսների նախարարի մակարդակով:
Park Hyatt-ում տեղակայված են Հարավային Կորեայի և Ավստրալիայի պատվիրակությունները: Արդյունքում, Թրամփը ստիպված կլինի մնալ Համբուրգի Սենատի հյուրատանը: