Միշտ էլ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ապրում հարուստ մարդիկ: Եթե նրանց տունն ու կյանքը հասու չէ հասարակությանը, ապա այն դպրոցները, որտեղ հաճախում են նրանց երեխաները, կարող ենք նայել: AdMe.ru -ն առաջարկում է շրջել Le Rosey դպրոցով:
Le Rosey-ը հին դպրոցներից է, որը գտնվում է Շվեյցարիայում: Այն անվանում են թագավորական դպրոց: 1880-ից մինչ օրս դպրոցի տարածքը պատկանում է հայտնի դինաստիաներից մեկին:
Le Rosey դպրոցն ունի երկու մասնաշենք ՝ ամառային
և ձմեռային
Ձմեռային հատվածում աշակերտներին առաջարկում են սովորել տարբեր մարզաձևեր
Իսկ ամառային հատվածում ազատ ժամանակ դպրոցականները կարող են ժամանակ անցկացնել լողավազանի մոտ: Օրը սկսվում է առավոտյան 07:00-ին՝ սենյակները մաքրելով և նախաճաշով:
08:00-15:30 ընթանում են դասերը, օրվա կեսին դպրոցականներն ունենում են երկար ընդմիջում և տաք շոկոլադ:
16:00-19:00 բոլոր դպրոցականները կարող են զբաղվել սպորտով կամ այլ զբաղմունքով:
19:30 դպրոցականները ճաշում են, իսկ 20:00-21:00 կատարում տնային առաջադրանքները:
Երեխաները կարող են ժամանակ անցկացնել նախսրահում կամ գրադարանում:
Բացի դասերից, երեխաները միասին արշավ են գնում, զբոսնում կամ այլ հետաքրքիր բանով զբաղվում:
Այս դպրոցը բաց է աշխարհի բոլոր հատվածի երեխաների համար, սակայն մեկ փոքր պայմանով. ծնողները պետք է տարեկան 100 հազար եվրո վճարեն ուսման համար:
Սակայն փողը գլխավորը չէ. ավելի կարևորն այն է, որ բոլոր երեխաները կարծես մեծ ընտանիք լինեն: