ՖՈՏՈ. Բացահայտումներ. ինչպես են աշխատում նիհարելու հազարավոր մեթոդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում կան նիհարելու հազարավոր խորհուրդներ, որից յուրաքանչյուրը խոստանում է, որ դուք կկարողանաք արագ նիհարել: Ներկայացնում ենք դրանցից յուրաքանչյուրի գործածությունն իրականում:

Ուտելուց առաջ սառը ջուր խմել

Միջոց. սնվելուց 15-20 րոպե առաջ պետք է խմել մեկ բաժակ սառը ջուր: Այն տեղ է զբաղեցնում, արդյունքում հագեցվածության զգացում է առաջանում, որը չի թողնի շատ ուտել:

Արդյունք. ստացվեց ստամոքսին խաբել տասը րոպե, ապա սովածությունը կրկին գլուխ բարձրացրեց և սովորականից ավելի շատ կերա:

Եզրակացություն. այս մեթոդը չի աշխատում

Քաղցրի փոխարեն լվացեք ատամները

Միջոց. կրկին սովածությունը քողարկելու միջոց:

Արդյունք. որքան էլ զարմանալի է, այս մեթոդը աշխատում է:

Սնվել կանգնած

Միջոց. Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս սնունդը կանգնած ընդունել: Երբ մարդը կանգնած է, ավելի շատ կալորիա է ծախսվում, քան նստած ժամանակ: Դուք ավելի շուտ կհագենաք:

Արդյունք. Ես իսկապես ավելի քիչ կերա, սակայն այն պատճառով, որ հոգնեցի ափսեն ձեռքիս կանգնած մնալուց:

Պարագաները բռնել թարս ձեռքով

Միջոց. Հոգեբանները վստահեցնում են, երբ սնվում եք սխալ ձեռքով, ապա այնքան հաճույք չեք զգում: Այդ կերպ մենք ավելի քիչ ենք ուտում:

Արդյունք . եթե սոված եք, ապա այս ձևով ևս կուտեք:

Եզրակացություն. մեթոդը չի աշխատում

Սառը գույներ խոհանոցում

Միջոց. Շատ ուտել սիրող մարդկանց խորհուրդ է տրվում միատոն գույների սպասք և վայր ընտրել: Բանն այն է, որ այդպիսի գույները փակում են ախորժակը:

Արդյունք. Իսկապես այդպես է: Հատկապես այն դեպքում, եթե ուտելիքն էլ ձեր սրտով չէ:

Նստել ուտելու տոնական զգեստով

Միջոց. այդպիսի հագուստով ուտելիս ավելի պաշտոնական եք ձեզ պահում: Մենք սնվում ենք դանդաղ, ուշադիր և զգույշ:

Արդյունք. Այս մեթոդն իսկապես աշխատում է:

Փոքր ափսե

Մեթոդ. Նշվում է, որ սա հիանալի միջոց է քաշի նվազման համար: Ֆոկուսը նրանում է, որ որքան փոքր լինի ափսեն, այնքան այնտեղի ուտելիքը ևս քչ չափաբաժնով կլինի:

Արդյունք. միևնույն չափի ուտելիքը տարբեր ափսեներում տարբեր կերպ է դիտվում և այդ դեպքում մեթոդն աշխատում է:




Լրահոս