Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները։

Նշենք, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս