Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սպառողական շուկայում, պաշտոնական վիճակագրության համաձայն`այս տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Օրինակ` այս տարվա հունվար-հունիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը թանկացել են 4.2 տոկոսով, իսկ ծխախոտը`2.5 տոկոսով:
Բայց ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս հունիսին մայիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9 տոկոս գնանկում, ինչը պայմանավորվել է սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի 2.2 տոկոս գնանկումով: Իսկ ահա հագուստն ու կոշիկը, հակառակը, էժանացել են 2.9 տոկոսով: Էժանացել են նաեւ կենցաղային տեխնիկան, բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության առարկաները:

Բանջարեղենի շուկայում այս տարվա հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 19.1 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում բարձրացել են նաեւ կաթնամթերքի, պանրի եւ ձվի գները: Իսկ ահա այս տարվա հունիսին մայիսի համեմատ, հակառակը` կաթնամթերքը էժանացել է 1.2 տոկոսով, ձուն` 3.8 տոկոսով: Ձկնամթերքը նույնպես թանկացել է. այս շուկայում արձանագրվել է 24.1 տոկոս գնաճ:

Իսկ ահա հրուշակեղենը, հացաբուլկեղենը եւ ձավարեղենը, սուրճի, թեյի եւ կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի շուկաներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 0.5-0.1 տոկոսով գնանկում: Մրգի շուկայում այս տարվա հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 13.5, իսկ այս մայիսի համեմատ`23.1 տոկոս գնաճ: Մսամթերքը նույնպես թանկացել է. մսամթերքի շուկայում այս տարվա հունիսին անցած տարվա նույն ժամանակահտվածի համեմատ գրանցվել է 3.6 տոկոս, իսկ այս մայիսի համեմատ 0.5 տոկոս գնաճ:
Այս հունիսին մայիսի համեմատ գնաճ արձանագրվել է նաեւ շաքարավազի, ալկոհոլոային խմիչքի եւ ծխախոտի շուկայում:




Լրահոս