shamshyan.com-ը գրում է. «Այսօր հուլիսի 7-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ուժեղ քամին ու կարկուտը Այգեվան գյուղում մեծ թվով տների տանիքներ, քարե պարիսպներ տակնուվրա է արել:
Կան տներ, որոնց պատերը փլուզվել են: Մինչև այս պահը Արմավիրի մարզպետարանից ոչ մի արձագանք չկա: Խեղճ գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում: Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: