Երևանում օգոստոսի 1-ից ավտոկայանատեղի վճարը կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ից Երեւանում ավտոկայանտեղի վճարը կթանկանա:

«Հարգելի Վարորդ,
Տեղեկացնում ենք, որ 01.08.2017թ. սկսած՝ 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս Ձեր հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ:
Ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար օգտվեք վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից»,-ասվում է հայտրարությունում:




Լրահոս