ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վճռաբեկ դատարանը մերժեց Սուրիկ Խաչատրյանի ազգականներին. վերջիններս սպառեցին բոլոր դատական ատյանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականներին: Հիշեցնենք,որ նախկին մարզպետի մտերիմները մեղադրվում են 2 տարի առաջ «Սդղլի գյոլ» կոչված տեղում ծեծկռտուք կազմակերպելու մեջ, եւ ահա պատժի մեղմացման համար դիմել էին ՀՀ Վճռաբեկ դատարան:

Խաչատրյանի ազգականներն ու մտերիմները պահանջում են բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը: Նշենք, որ Վերաքննիչն արդեն իսկ մասնակի փոփոխել է նախկին մարզպետի եղբայր Սեյրան (Աղալար) Խաչատրյանի եւ մտերիմ Շահում Դավթյանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած վճիռները: Վերաքննիչը որոշել է եւ Խաչատրյանի, եւ Դավթյանի դեպքում նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Մյուսների մասով վճիռը մնացել է անփոփոխ:

Իսկ ահա 2016թ. սեպտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` նախկին մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանն ու Շահում Դավթյանը դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա: Ի դեպ, գործով դատախազն ավելի խիստ պատիժ էր պահանջել:

Այս գործով կալանավորված էր նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն 2015թ. հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս