Երիտասարդ պատգամավորը երեք ավտոմեքենա ունի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային Ժողովի նոր պատգամավորներից է Արթուր Մանուկյանը: Նա 35 տարեկան է, անկուսակցական ու «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2005–2017 թթ. աշխատել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ–ում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ, իսկ մինչ պատգամավոր դառնալն էլ՝ միջազգային հարաբերությունների գծով տնօրեն:

Իսկ ի՞նչ ունեցվածքի տեր է երիտասարդ պատգամավորը. նա հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն եւ երեք ավտոմեքենա՝ «BENTLEY CONTINENTAL 6.0», «BMW X5 4.6 IS» եւ «GAZ 311000» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մանուկյանն ունեցել է 800 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս եւ 225 միլիոն դրամ, 620 հազար ԱՄՆ դոլար ու 180 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեսկզբից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 310 հազար դրամի եկամուտ, որն էլ իր հերթին ստացվել է երկու տարբեր աշխատավարձերից:

Հավելենք, որ նա նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համրում




Լրահոս