Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։
Դեսպան Նազարուկը շնորհավորել է նախարարին վերանշանակման և Կառավարության ծրագրի ընդունման կապակցությամբ։ Սուրեն Կարայանը և Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը բոլոր արդոյւնավետ միջոցներով։ Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վերաբերյալ։

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկը ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև հայ-բելառուսական միջկառավարական նիստի կազմակերպման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել 2017 աշնան թ․ սկզբին։ Քննարկվել է այս համատեքստում գործարար շրջանակների ներգրավվածությունը։ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են երկու երկրների գործարարների շփումը և համագործակցությունը, անհրաժեշտ փորձի փոխանակումը։




Լրահոս