ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատում Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի առաջին օրվը: Այս մասին նա գրել է իր «Թվիթերում»:
«Համաշխարհային առաջնորդների հետ հոյակապ առաջին օր էր այստեղ G20-ի գագաթնաժողովում: Անհամբերությամբ սպասում եմ երկրորդ օրվան»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հուլիսի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում երեկ հանդիպում են անցկացրել ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները: