Թրամփի կինը փորձել է ընդհատել Պուտինի հետ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, փորձել է տանել ամուսնուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, բայց նրան չի հաջողվել։ ինտերֆաքսի ահողրդմամբ` այս մասին պատմել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը։ ԱՄՆ առաջին տիկինը մտել է այն սենյակ, որտեղ անց էր կացվում երկու երկրների առաջնորդների հանդիպումը։

Թրամփի թիմի մյուս բոլոր անդամները կանգնած են եղել դռան մոտ, և Թիլլերսոնը ենթադրում է, որ ինչ-որ պահի նրանք ուղարկել են Մելանիային ամուսնուն դուրս բերելու համար։ Սակայն, Թրամփն ու Պուտինը չեն ընդհատել զրույցը, որը  ձգվել է ավելի քան 2 ժամ։ Նշենք, որ զրույցը նախատեսված էր 30 րոպե:




Լրահոս