Գրան Պրիի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը կխաղա Թեյմուր Ռադջաբովի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին:

Երկու տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատար է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան): 1.5-ական միավոր վաստակել է միանգամից հինգ շախմատիստ, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը:

Հուլիսի 8-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Ռադջաբովի հետ:

Լուսանկարը` ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի




Լրահոս