Մանրամասներ Պուտին-Մակրոն-Մերկել հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Ֆանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը  G20 գագաթնաժողովի ժամանակ քննարկել են բազմաթիվ հարցեր, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մտքերի փոխանակություն է կատարվել ուկրաինական հարցի կարգավորման առումով: Կա հստակ տեսակետ, որ պետք է առաջ քայլել»,- ասել է նա` ներկայացնելով հանդիպման արդյունքները: Պեսկովի խոսքով, Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է նրանց տիրող իրավիճակը:

Նա ընդգծել է, ո ր  եր երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են հեռախոսային խոսակցություն անցկացնել «նորմանդական» ֆորմատով` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ:

«Հասկացվածություն  կա, որ պետք է քայլեր ձեռնարկել, որոնք իսկապես կհանգեցնեն կրակի դադարեցման», – ասել է Պեսկովը:




Լրահոս