
Հուլիսի 7-ին, ժամը 14.10-ին, «Նիսսան-Տեանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բետոնե բաժանարար պատնեշին և շրջվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված Գայանե Հանեսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: