Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2017թ. հունիսի 8-ին տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Համբարյանի նախագահությամբ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին ԱՎՎ ստորաբաժանումների կողմից 2017թ. իրականացված աշխատանքները, մասնավորապես, հանրային ծառության մատուցման բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված գործունեությունը: Անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերլուծական ցուցանիշներին` դրանք համեմատելով նախորդ տարիների արդյունքներին, աշխատակիցների կարգապահությանը, ինչպես և հանձնարարականներ տրվեցին առաջիկա աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Համբարյանն անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի, Երևանի ավագանու, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման գործընթացները ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտավորությունների շրջանակներում իրականացնելու աշխատանքներին, շնորհակալություն հայտնեց դրանք պատշաճ կարգով կատարելու համար: Բացի այդ` ներկայացվեցին իրավական ոլորտում կատարված փոփոխությունները, որոնք հիմնականում վերաբերում են քաղաքացիների իրավունքների իրացման բնագավառի բարեփոխումներին: Ա.Համբարյանը 2017թ. 1-ին կիսամյակի ԱԱՎ աշխատանքը գնահատեց լավ և հորդորեց աշխատել առավել ուշադիր ու կազմակերպված, բացառելով նախորդ տարում տեղ գտած թերությունները, ինչպես և անձնակազմին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանի շնորհակալությունն ու հանձնարարականները:




Լրահոս