Այսօր ամերիկացի կինոդերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում:

Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրն աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի:

Նա տան երրորդ երեխան էր: Նրա ծնվելուց 5 տարի հետո ծնողները բաժանվեցին, և Հենքսն իր երկու եղբայրների` Լարրիի ու Սանդրուի հետ սկսեց բնակվել հոր հետ:

Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ: Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Քլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի:

Թոմ Հենքսը 2 անգամ ամուսնացած է եղել` 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին: Ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ: Ըստ 2006 թվականի տվյալների՝ ամերիկյան դերասաններից հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբերը:

Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլար: Դրանցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է: Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է:

«Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլար: Նրանից շատ ստացել է միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար (56.5 միլիոն դոլար):




Լրահոս