Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Ամարաս» պարային համույթի եւ դպրոցի սաների հաշվետու համերգը: Ինչպե՞ս են ամարասցիները պատրաստվում հաշվետու համերգին: ArmLur.am-ն այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցել է «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ:
«Իրականում այս համերգն ավելի շատ իմ սաների համար է: Տարվա մեջ երկու անգամ ունենում ենք պարտադիր երկու հաշվետու համերգ: Իհարկե, դժվար է ամռան ամիսներին փորձերն անցկացնել: Համերգին պատրաստվում ենք ամբողջ դպրոցով, որտեղ ելույթ են ունենում նաեւ «Ամարաս»-ի աղջիկները:
Մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություն. շատ ենք աշխատել, կարծում եմ՝ լավ ելույթ կունենանք: Նշեմ, որ համերգի տոմսերի համար շատ նամակներ ենք ստանում մեր երկրպագուների կողմից, բայց քանի որ սաներս շատ են, այդ իսկ պատճառով չենք հասցնում ցանկություն ունեցողներին տոմսեր տրամադրել»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Յենոքյան