Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի: Պահպանության ոստիկաններն էլ կամրջի վրա հայտնաբերել են բանալիներ, գումար և այլ իրեր, որոք, ըստ ականատեսների՝ կամրջից ցած նետված տղամարդունն են: Կամրջի վրա հայտնաբերված հեռախոսի մեջ նամակ է եղել, որտեղ գրված է՝ Մամ ջան, ներիր:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: