![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/85444eb3a99b4020a7614ea5ce0401e0.jpg)
shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mercedes C 180 մակնիշի 35 SZ 199 համարանիշի և Volkswagen Vento մակնիշի 20 LU 756 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: