Ռադիոալիքի երկարությունը, որը կապում է նոութբուքը, պլանշետը կամ սմարթֆոնը, 12 սմ է:Եթե Դուք ուզում եք, որ Ձեր տնային ինտերնետն արագ աշխատի, սովորեք Wi-Fi-ի արագությունը եռապատկելու այս հնարքները:
Ինչպես արագացնել տնային Wi-Fi-ը:
1. Wi-Fi հաղորդիչը տեղավորեք տան կենտրոնում
Այդ դեպքում ալիքները հավասարապես կտարածվեն բնակարանի բոլոր անկյուններում:
2. Հաղորդիչը պետք է բարձր դիրքում լինի
Հաղորդիչը երբեք մի՛ տեղավորեք հատակին: Այդ դեպքում ձեր ինտերնետի անհրաժեշտ ալիքների մեծ մասն անցնում են ներքևի հարևանին:
3. Հաղորդիչից հեռու պահեք բոլոր էլեկտրասարքավորումները
Հեռուստացույցը կամ համակարգիչը ոչ մի դեպքում չպիտի գտնվեն հաղորդիչին մոտ: Դրանք նվազեցնում են ինտերնետ ալիքների քանակը:
4. Խաղացեք ալեհավաքի հետ
Եթե Wi-Fi հաղորդիչի վրա երկու ալեհավաք կա, ապա նրանցից մեկը պահեք հորիզոնական, իսկ երկրորդը՝ ուղղահայաց դիրքով:
5. Wi-Fi ազդանշանի քարտեզը
Գոյություն ունեն հատուկ հավելվածներ, որոնք ցույց կտան ինտերնետի ալիքների տարածվածության քարտեզը բնակարանում: Ներբեռնելով նման հավելված՝ կարելի է հասկանալ, թե որտեղ է հաղորդիչը տեղադրելու համար ամենահարմար վայրը և ինչու բնակարանի որոշ հատվածներում գրեթե երբեք չի բռնում Wi-Fi-ը: