Դանի Ալվեսը գաղտնի ամուսնացել է Իբիցայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

34-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը Իբիցայում գաղտնի ամուսնացել է իր ընտրյալի` իսպանացի մոդել Յոհանա Սանզի հետ:

Ամուսնական լուսանկարները «Instagram»-ի «Story» բաժնում հրապարակել են 23-ամյա գեղեցկուհին, ինչպես նաև արարողությանը ներկա փոքրաթիվ հյուրերից մի քանիսը:

Ալվեսը, որը «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, դեռևս չի կողմնորոշվել ապագայի հարցում: Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», բայց այսօր հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն ևս կմիանա պաշտպանի համար մղվող պայքարին: Մոտ օրերս Ալվեսը պետք է բանակցություններ վարի փարիզյան ակումբի ղեկավարության հետ:

Հիշեցնենք` 2016/17 մրցաշրջանում Ալվեսը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում 32 հանդիպման է մասնակցել` դառնալով 6 գոլի հեղինակ:

Նա թուրինցիներին օգնել է հաղթել Իտալիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում: Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսը» հասել է մինչև եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով զիջել է «Ռեալին»:




Լրահոս