Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ Աբադին հուլիսի 9-ին Իրաքին և հանրապետության քաղաքացիներին շնորհավորել է Մոսուլում «մեծ հաղթանակի» առթիվ։ Այս մասին հայտնել Իրաքի վարչապետի գրասենյակը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտարարությունում նշվում է ալ Աբադին ժամանել է «ազատագրված Մոսուլ», որպեսզի Իրաքի կառավարական ուժերին շնորհավորի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ նրանց գլխավոր պատվար Մոսուլում հաղթանակի առթիվ։