
aravot.am-ը գրում է. «Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի սահմանագոտում արտհունձ կատարողների վրա:
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանի հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին: Կոթիի բնակիչները հայտնեցին, որ գնդակոծությունից, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ներկայումս Կոթիում խաղաղ է , սահմանամերձ գյուղում արտհունձը շարունակվում է»: